17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Թշնամի պետությունը շարունակ պահանջում է տարածքներ, որոնք երբեք էլ չեն եղել իրենը: Օրակարգային է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների սահմանազատման ու սահմանագծման հարցը:
Ադրբեջանի հիմնադրումից հետո, այդ երկրի Սահմանադրության 2-րդ հոդվածով նշվում է, որ իրենք ժառանգորդն են 1918-20 թվականների Ադրբեջանի առաջին անկախ հանրապետության եւ չեն ճանաչում Խորհրդային Ադրբեջանը: Իսկ 1918-20 թվականների քարտեզներում անկլավներ գոյություն չեն ունեցել: Հետեւաբար, ըստ մասնագետների, Ադրբեջանն ինքն իրեն հերքում է՝ պահանջելով մի բան, որն իրենը չէ՝ ըստ իր Սահմանադրության:
Ռուբեն Գալիչյանը դեռ նախորդ տարի էր ահազանգում, որ Հայաստանի որոշ տարածքներ Ադրբեջանին տալով՝ ոտնահարվել է մարդկային իրավունքները:
Նախորդ տարի հոկտեմբերի 22-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին պատրաստ է մասնակցել նաեւ ՌԴ-ն, քանի որ այն ռազմական քարտեզները, որոնց տիրապետում է ՌԴ-ն, բացառիկ են: Նա խոսեց 20-ականների ռազմական քարտեզների մասին: Քարտեզագիր Ռուբեն Գալիչյանը մանրամասնում է, որ այդ քարտեզների մեջ վերը նշված բոլոր տարածքները Հայաստանին են պատկանում:
Հայաստանի տարածքում որեւէ ադրբեջանական անկլավ գոյություն չունի, վստահեցնում է քարտեզագետը: Խորհրդային քարտեզներով նույնիսկ Գորիս-Կապան ճանապարհն ու Կապանի օդանավակայանի շրջանը ադրբեջանցիների ձեռքի տակ չէին:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը