կարևոր
1456 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-07 17:50

Կապիկի ծաղկի 5 949 դեպք են հայտնաբերել Եվրոպայի 33 երկրում

Կապիկի ծաղկի 5 949 դեպք են հայտնաբերել Եվրոպայի 33 երկրում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանայն բյուրոն եւ Եվրոպայի հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկողության կենտրոնը (ECDC) հուլիսի 7-ին հաղորդել են, որ հուլիսի 5-ի դրությամբ տարածաշրջանի 33 երկրներում եւ շրջաններում ընդհանուր առմամբ պաշտոնապես հաստատվել Է կապկի ծաղկի 5 949 դեպք: Մինչ այդ կազմակերպությունները Եվրոպայի համաճարակային հսկողության համակարգի (TESSy) միջոցով հայտարարել Էին 5 266 դեպքի մասին 28 երկրներում եւ տարածաշրջաններում։

TESSy-ում արձնագրված 5 266 դեպքե7ից լաբորատոր կերպով հաստատվել Է 5 265-ը: Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել Է արական սեռի (99,6 տոկոս) 31-ից մինչեւ 40 տարեկան անձանց մոտ (42 տոկոս):

Որպես կանոն, հիվանդությունն արտհայտվել Է մաշկի ցանով (հիվանդացածների 96,1 տոկոսի մոտ) եւ այնպիսի ախտանիշներով, ինչպիսիք են տենդը, հոգնածությունը, մկանային ցավը, փսխումը, փորլուծը, դողը, կոկորդի ցավը եւ գլխացավը: Մահվան դեպքերի մասին տեղեկատվությունը բացակայում Է: 15 դեպքերում հիվանդացածները եղել են առողջապահության ոլորտի աշխատողներ: Շարունակվում են հետազոտությունները պրոֆեսիոնալ գործունեության հետ հիվանդության կապի առկայության վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: