17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Հանրապետության տարածքում հուլիսի 8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են տեղային բնույթի կարճատև անձրևներ և ամպրոպ:
Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ: Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում հուլիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Գիշերը կդիտվի +20, ցերեկը՝ +35, երեկոյան՝ +31 աստիճան ջերմություն։