Հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ին, Երևան քաղաքի դատարանի «Կենտրոն» նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի կունենա Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։
Փաստաբան Բենիկ Գալստյանը հայտնում է, որ նիստին քննարկվելու է Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցի հարցը։ Նիստը լինելու է դռնբաց։
Փաստաբանը լիահույս է, որ դատարանը կգործի օրենքի շրջանակներում ու Գերասիմը կհայտնվի ազատության մեջ։