կարևոր
640 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-07 12:43

Հայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին

Հայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը