15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԵՄ-ն ուշադիր հետեւում է առանցքային դատական ինստիտուտների գործունեությանը, ինչպիսին է Բարձրագույն դատական խորհուրդը, եւ պատրաստ է իր միջազգային գործընկերների հետ միասին աջակցել Հայաստանի իշխանություններին բարեփոխումներից բխող մարտահրավերներին դիմակայելիս:
Այս մասին ասվում է՝ Հայաստանում ԵՄ դեսպանի գրասենյակից «Ժողովուրդ» օրաթերթի ուղարկած հարցին ի պատասխան: Օրաթերթը դիմել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինիին եւ խնդրել իր տեսակետը ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի եւ Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության մասին: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե որքանով է այն համապատասխանում անկախ դատական համակարգ ունենալու մասին հայտարարություններին:
ԵՄ հայաստանյան պատվիրակությունից ստացված պատասխան նամակում մասնավորապես ասվում է. «ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում ԵՄ-ն շարունակում է աջակցել Հայաստանում արդարադատության բարեփոխումներին, ինչին իշխանությունները շարունակական հանձնառություն են ցուցաբերել: ԵՄ-ի հիմնական արժեքներից մեկի՝ օրենքի գերակայության նկատմամբ հարգանքը ներառում է անկախ, հաշվետու եւ արդյունավետ դատական համակարգ»:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում