կարևոր
1153 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-07 09:07

Թագուհի Թովմասյանն ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»․ «Հրապարակ»

Թագուհի Թովմասյանն ստացե՞լ է Սերժ Սարգսյանի «դաբրոն»․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների միջեւ խոր անջրպետ է առաջացել։ Պատճառը «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնից չհրաժարվելն է:

«Հայաստան» դաշինքում ավելի քան համոզված են, որ նա ստացել է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի «դաբրոն»։ Հակառակ դեպքում կա՛մ կհայտարարեր մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահությունից հրաժարվելու մասին, կա՛մ նրան կզրկեին խմբակցությանը անդամակցությունից եւ ավտոմատ՝ նաեւ պաշտոնից:

ՀՀԿ մեր աղբյուրները վստահեցնում են, որ կուսակցությունում չեն քննարկել այդ հարցը, սակայն ՀՀԿ-ականների հարցազրույցներից եւ պատասխաններից կարելի է եզրակացնել, որ հարցը փակված է։ Փաստորեն, այն, ինչ մեկ տարի փորձում էր անել Նիկոլ Փաշինյանը՝ պառակտել խորհրդարանական ընդդիմությանը, իր քայլով արեց Թագուհի Թովմասյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում