12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Գլխավոր Դատախազը չհանդիպեց զոհված զինծառայողների ծնողների հետ, ասելիք չուներ: Արթուր Դավթյանի հետ նախորդ հանդիպմանը մեկ հարց էին տվել՝ ե՞րբ է պատերազմից հետո պաշտոնեական լիազորությունների չարաշահման հոդվածով հարուցված քրեական գործը Քննչական կոմիտեից տեղափոխվելու Ազգային անվտանգության ծառայություն: Ականկալում էին լսել դրական պատասխան:
Այսօր եւս 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների տասնյակ ծնողներ գլխավոր դատախազության շենքի մոտ են՝ նույն պահանջով:
Զոհվածների հարազատներն ուզում են, որ այս գործը քննեն նաեւ առերեւույթ պետական դավաճանության հոդվածով՝ Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության, ստանա մեղադրյալի կարգավիճակ:
Դեռեւս մայիսի 12-ին էր Արթուր Դավթյանը Զինվորական քննչական գլխավոր վարչությանը հանձնարարել հարցաքննության կանչել Նիկոլ Փաշինյանին. ծնողներն ասում են՝ քննչական կոմիտեն գործը քնեցնում է:
Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու, նրան ձերբակալելու միջնորդության մեջ նշել են, որ Փաշինյանի արարքները ենթադրաբար պետական դավաճանության հանցակազմ են պարունակում, հետեւաբար քննություն պիտի իրականացնի ԱԱԾ քննչական վարչությունը: Բացի այդ, ծնողները վստահ են՝ Քննչական կոմիտեն անկողմնակալ չի քննելու գործը, քանի որ Արգիշտի Քյարամյանի հետ՝ իրենց վերջին միջադեպից հետո ԱԱԾ քննչական դեպարտամենտում նյութեր են նախապատրաստում:
Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում