05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Խոսքը լսողական սարքի մասին է: Գայանեն 2 տարեկան է եղել, երբ Կոխլեար իմպլանտ են տեղադրել ականջում: Լիզան եւս վիրահատությունից հետո սկսել է աշխարհն այլ կերպ ընկալել: «Էրեբունի» բժշկական կենտրոնն արդեն 18 տարի է իրականացնում է մի ծրագիր, որի միջոցով լսողության խնդիրներ ունեցող երեխաները կարողանում են լսել:
Միայն այս անգամ Հայաստան գալով Ակիրա Իշիյաման 10-ից ավելի երեխայի է աշխարհը ձայներով ճանաչելու հնարավորություն տվել: Ծրագիրը այն երեխաների համար է, որոնց ախտորոշված է 4-րդ աստիճանի ծանրալսություն:
Որպեսզի վիրահատությունն ուշացած չլինի, բժիշկները հորդորում են ծնողներին՝ ուշադիր լինել, որ հնարավորինս շուտ հայտնաբերեն երեխաների լսողական խնդիրները:
Կոխլեար իմպլանտ տեղադրելուց հետո մի քանի ամիս է պետք, որպեսզի երեխաները սկսեն լսել, նրանց հետ բուժման ընթացքում, սուրդո թարգմանիչներ են նաեւ աշխատում: Ծրագրի շնորհիվ ավելի քան 170 երեխա արդեն լսում է:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը