12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ավիացիոնն ու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը կմիավորվեն. կստեղծվի ռազմական ակադեմիա. Խորհրդարանական մասնագիտական հանձնաժողովի արտահերթ նիստում պաշտպանության նախարարն է լուրը հայտնում:
Բայց միշտ էլ, ի վերջո, խուսափել են միավորման ուղին բռնել. որոշել են, որ այդ համալսարաններն առանձին ավելի արդյունավետ կգործեն:
Ռազմական կրթության ոլորտում բարեփոխումը պետք է լինի առաջնային, բայց ոչ ինքնանպատակ՝ ասում է ընդդիմադիր պատգամավորը:
Գլխավոր շտաբի պետին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ դարձնելու՝ գործադիրի նախաձեռնությունն արդեն կյանքի կոչվելու ճանապարհին է: Ռուսաստանի Զինված ուժերի օրինակով են կառուցվածքային փոփոխությունն անում՝ ասում է պաշտպանության նախարարը: Իշխանական պատգամավորներն էլ ողջունում են նախագիծը.
<<Հայաստան>> խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ Սյունիքի Ներքին Հանդ ու Շիկահող գյուղեր այցի ժամանակ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ է հիշեցնում, որ դեմ են փոփոխությանը:
Իսկ նախագծերը քննադատող ընդդիմադիրները դրանց քննարկմանը մասնակցե՞լ են. լիագումար նիստի ժամանակ մասնագիտական հանձնաժողովի իշխանական անդամին հարցնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանը:
Ընդդիմադիրները հիշեցնում են՝ գրավոր առաջարկներ են ուղարկել նաեւ Գլխավոր շտաբ: Երեք ամիս է անցել՝ պատասխան չեն ստացել: Խորհրդարան բերած նախագծերում ընդդիմության դիտարկումները տեղ չեն գտել:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում