05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի ասում, թե ընդդիմությունը չի մասնակցել «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկումներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Վիլեն Գաբրիելյանը ճիշտ չի խոսում: Դեռ ամիսներ առաջ այդ նախագիծը քննարկվել է պաշտպանության հանձնաժողովում, փակ քննարկում է եղել, որին մասնակցել են ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանը, Տիգրան Աբրահամյանը եւ ես: Մենք բազմաթիվ դիտողություններ ենք ունեցել: Խոսել ենք այդ նախագծի վտանգավորության մասին, գրավոր առաջարկներ ենք արել: Մենք համարել ենք, որ ԳՇ պետին պաշտպանության փոխնախարար դարձնելը քաղաքական վերահսկողություն սահմանել է բանակի վրա: ԳՇ պետը քաղաքականացված պաշտոն է դառնում, որովհետեւ նախարարը քաղաքական պաշտոն է: Մենք մասնկցել ենք քննարկումներին, որովհետեւ Արցախի ու Հայաստանի պաշտպանությունը մեզ համար անկյունաքարային հարց է»,-ասել է նա: