կարևոր
883 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-06 17:49

Իռլանդիայի վարչապետը ժամանել է Կիև

Իռլանդիայի վարչապետը ժամանել է Կիև

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինն այցով ժամանել է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմր Զելենսկիի հետ: Հունիսի 6-ին այդ մասին հաղորդել է RTլ հեռուստաալիքը:

Նշվում է, որ Ուկրաինա իր առաջին այցի ընթաքում Մարտինը նաեւ այցելել է Կիեւի մարզի Բորոդյանկա քաղաք, «Անտոնով» ավիաշինական ընկերության օդաթռիչքարան Գոստոմելում, ինչպես նաեւ Բուչու, որտեղ մարտեր են մղվել Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության առաջին շաբաթներին: Իռլանդիայի իշխանություններն ընդհանուր առմամբ շուրջ 25 միլիոն եվրո են տրամադրել Ուկրաինային հումանիտար օգնություն ցույց տալու համար: Փետրվարի վերջից Իռլանդիա է ժամանել ավելի քան 36 հազար փախստական Ուկրաինայից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: