կարևոր
1399 դիտում, 10 ամիս առաջ - 2022-07-06 17:29

Արթուր Դավթյանին ԱԺ-ում կփոխարինի Կարեն Սարուխանյանը

Արթուր Դավթյանին ԱԺ-ում կփոխարինի Կարեն Սարուխանյանը

Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանը Ազգային Ժողովում կփոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանին, ով նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր և վայր դրել մանդատը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում Կարեն Սարուխանյանը հաստատեց, որ կվերցնի մանդատը: «Կաշխատեմ հիմնականում մեր՝ Շիրակի մարզի ու մարզի բնակիչների համար ու կփորձեմ բոլորին հնարավորինս օգտակար լինել»,- հավելեց նա: