15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Իմ օրակարգում մանդատ վայր դնելու հարց չկա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ հերքելով մամուլում շրջանառվող լուրերը, թե պատրաստվում է վայր դնել մանդատը:
Վահե Հակոբյանը նաև բացառեց, որ առանց մանդատը վայր դնելու դուրս գա «Հայաստան» խմբակցությունից.
«Սեպտեմբերին խմբակցությունով կորոշենք ՝ գնում ենք ԱԺ, թե ոչ»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում որոշի այլևս չզբաղվել քաղաքականությամբ, Վահե Հակոբյանն ասաց.
«Քանի Նիկոլը ղեկավարում է այս երկիրը, ես դուրս չեմ գա քաղաքականությունից, մնալու եմ այնքան, մինչև գնա Նիկոլը»,-ասաց նա: