17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Կարմիրով օրացույցում նշված է՝ Սահմանադրության օրն է, բայց գործադիր իշխանությունը Սահմանադրության սահմանները չի պահում՝ հայտարարում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Սահմանադրության կարեւորագույն կետերից է՝ բարձրագույն արժեքը մարդն է, բայց Հայաստանում առաջինը հենց մարդու իրավունքներն են ոտնահարվում: Սահմանադրագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը արձանագրում է ՝ օրվա իշխանությունները ամբողջովին խախտում են Մայր օրենքը:
Մեզ առաջարկվել է ուսապարկային կառավարություն, ասում է Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը, Սահմանադրությունը արժեք չունի, օրենքները չեն գործում:
Սահմանադրական ճգնաժամ ունենք, վստահեցնում է սահմանադրագետը, մինչեւ գործող իշխանությունը չհեռանա՝ դրական փոփոխություններ չենք կարող արձանագրել:
Փաշինյանին շրջապատողները քրեաիրավական առումով պաշտպանված են, իսկ ընդդիմադիրները խոցելի, նշում է փաստաբանը, սա Սահմանադրության անարգման օրինակներից է:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը