կարևոր
760 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-05 21:22

Պատերազմ Ուկրաինայում․ օր 132․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերահսկողության տակ առնելով ամբողջ Լուգանսկը՝ ռուսական զորքերը շարժվում են Դոնեցկի ուղղությամբ: Ռազմավարական նշանակություն ունեցող Սլավյանսկ քաղաքը նրանց ճանապարհին է: Ուկրաինական ուժերը, սակայն, պարտությունից չեն վհատվում, Լիսիչանսկը հետ բերելուց էլ չեն հրաժարվում: Հիմա էլ պատրաստվում են պաշտպանել Դոնբասի նաեւ այս շրջանը: Մինչդեռ, այս պատերազմում, ՄԱԿ-ի նոր տվյալներով, Ուկրաինայում միայն 4900 խաղաղ բնակիչ է զոհվել: 
Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատերազմին վերջ դնելու իր տեսլականով է կիսվել: Նա պնդում է, որ եթե բոլոր երկրներն անխտիր պատժամիջոցներ սահմանեն Ռուսաստանի դեմ, այդ երկիրը հարկադրված կլինի դադարեցնել ռազմական գործողությունները:  
Իսկ ահա Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, Շվեդիայի ու Ֆինլանդիայի արտգործնախարարները ստորագրել են դաշինքին անդամակցելու արձանագրությունները: Այժմ դաշինքի անդամ 30 երկրի խորհրդարաններում մեկնարկելու է այդ փաստաթղթերի վավերացման գործընթացը: Միայն դրա ավարտից հետո Շվեդիան ու Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ կճանաչվեն եւ դրանց դրոշները կբարձրացվեն դաշինքի կենտրոնակայանի առջեւ: Հյուսիսային Եվրոպայի այս երկու երկրների «նատօ»-ացմանն արձագանքել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ասել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ծրագրեր ունի երկրի անվտանգությունն ապահովելու համար: 

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը