կարևոր
763 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-05 20:45

Հայաստանի սահմանադրությունը «շղթայված» է ու ոտնահարված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի քաղաքացին ահա այսպես է տեսնում մեր երկրի Սահմանադրությունը՝ շղթայված ու ոտնահարված: 
«Շղթայված» Սահմանադրությունը, «ձերբակալություններով չեք վախեցնի», «քաղբանտարկյալների երկիր Հայաստան» գրություններով պաստառները ակցիայի մասնակիցները երթի առջեւից են տանում: Գնում են Բարձր դատարան՝ ասելու, որ իշխող ուժի քաղաքականությունը Հայաստանի համար ողբերգական է։ Արամ Վարդեւանյանը շեշտում է՝ մենք ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ: 
Մայր դատարանի յուրացման գործընթացը Փաշինյանը սկսեց գրիչի զավեշտալի պատմությամբ, հետո սկսեց նշանակել իր սրտի դատավորներին՝ ասում են քաղաքացիները Սահմանադրական դատարանի մոտ: Թողնում Շղթայված Սահմանադրությունն ու շարժվում Բաղրամյան 26՝ Վահագն Խաչատուրյանին հիշեցնելու՝ Սահմանադրության պահպանմանը հետեւող թիվ մեկ պաշտոնյան նախագահն է: 
Ոչ մի բան չանող ու մեկ մարդու հրահանգները կատարող նախագահը Հայաստանում բանջարանաբոստանային կուլտուրաների ներկայացուցիչ է, ասում են ակցիայի մասնակիցները, վարունգները թողնում Բաղրամյան 26-ում ու շարժվում Ազգային ժողով: 
Մեր երկրում աղքատություն ու քաոս է՝ ասում է Թադեւոս Ավետիսյանը: Իշխանությունները խոստացել էին Արցախի ինքնորոշում, հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, բայց այսօր նույնիսկ չեն կարողանում արտաբերել, որ Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին: 
Քաղբանտարկյալների նկարները դարձյալ Ազգային ժողովի առջեւ են՝ ի ցույց իշխող խմբակցության, որ Հայաստանը հեռու է ժողովրդավար երկիր լինելուց:

Մանրամասները՝ Լիանա Սարգսյանի տեսանյութում