կարևոր
1735 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-05 20:13

Մեկնարկել է ԲՈՒՀ-երի ընդունելության քննության երկրորդ փուլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկել է բուհերի ընդունելության քննության երկրորդ փուլը: Նախորդի համեմատ այս տարի դիմորդների թիվն ավելացել է. 453-ով ավելի ունենք. 13 573 դիմորդների մեջ նաեւ ներբուհական քննություն հանձնողներն են: Դիմորդները լարված են. սպասողական վիճակում: 
Միասնական քննություններում առարկաներից առաջատարն անգլերենն է. հայտագրվել է 5587 դիմորդ: Երկրորդ տեղում մաթեմատիկան՝ 5 429 դիմորդ, եւ միայն երրորդ տեղում է մայր լեզուն՝ 5253 դիմորդով: 
Հայոց լեզուն եւ գրականությունը վերջին տարիներին դուրս են մղվել շատ մասնագիտությունների քննություններից նաեւ որպես մրցութային առարկա: Գնահատման եւ թեստավորման կենտրոնից հայտնում են, որ տարբեր բուհերի շուրջ 160 մասնագիտություններում որեւէ դիմորդ չի եղել: Հունիսի 26-ից մեկնարկել է լրացուցիչ փուլի դիմում-հայտերի ընդունումը: Լրացուցիչ փուլի հայտագրման, քննությունների հանձնման ժամկետը հուլիսի 2-8-ն է: 

Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը