08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
40 հազարից մեկը՝ Արթուր Ստեփանյանը, Արցախից մյուս տեղահանվածների հետ կառավարության շենքի դիմաց է: Թեեւ ոչ աշխատանքային է՝ ներսում մարդ չկա, բայց հատկանշական է, որ Մայր օրենքի ընդունման օրով իրենց պահանջները ներկայացնեն: Պայքարում են 2 պահանջով:
Հավաքվածները հիմնականում Հադրութից ու Շուշիից են, սակայն կան նաեւ Շահումյանի, Քարվաճառի շրջաններից տեղահանվածներ: Խոսքը Հադրութի շրջանի Տող գյուղի մասին է: Ընտանիքի հետ Վլադիկը հոկտեմբերի 17-ին է դուրս եկել գյուղից. 21-ին արդեն այն հակառակորդի ձեռքում էր: Իսկ մնալը, շարունակում է արցախցին, նշանակում էր գլխատվել, հնարավոր այլ տարբերակ չկար:
Վաղն էլ կշարունակեն ակցիաները. հնարավոր է նստացույց սկսեն, կգնան նաեւ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ, արտաքին գործերի նախարարություն, Ֆրանսիայի, ԱՄՆ դեսպանատներ՝ պարզելու, թե ով է լուծելու իրենց խնդիրները:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում