05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պաշտոնական այցով Իրանում գտնվող Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը կմասնակցի Թեհրանում 3 + 3 ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան + Թուրքիա, Ռուսաստան, Իրան)կայանալիք հանդիպմանը: Ադրբեջան-Իրան համագործակցության կետերից է նաև Ադրբեջանի Զանգելանի շրջանից Իրանի տարածքով դեպի Նախիջեւան ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը։ Բայրամովի խոսքով՝ շուտով կսկսվի այդ ճանապարհի առաջին հատվածի շինարարությունը։
Այդ ճանապարհը կարող է այլընտրանք լինել Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին միացելու համար նախատեսվող ավտոճանապարհին։