կարևոր
691 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-05 16:54

Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները

Արցախի և Մերձդնեստրի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները

Այսօր՝ հուլիսի 5-ին, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հեռախոսազրույց է ունեցել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ-ն:

Դավիթ Բաբայանը շնորհավորել է գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն և հաջողություններ։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և հնարավոր զարգացումները։ Ընդգծվել է ինչպես Արցախի և Մերձդնեստրի, այնպես էլ երկու երկրի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության պահպանման և ընդլայնման անհրաժեշտությունը։