կարևոր
1273 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-05 15:48

Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանական ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ են բացել Խաչիկ գյուղի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին` ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։