15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։ Այս մասին հայտնում են պաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Արմեն Մաշինյանը։
Նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է։
«Համաձայն քրեական դատավարության նոր օրենսգրքի՝ նախնական դատալսումների ընթացքում, ի թիվս այլոց, քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը։ Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը պահվում է անազատության մեջ մայիսի 17-ից»,- ասվում է հայտարարության մեջ։