15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Երեկ ժամը 8:30-ի սահմաններում հակառակորդը մոտ 10 րոպե ինտենսիվությամբ կրակ է բացել Խաչիկ վարչական շրջանի ուղղությամբ, ինչի արդյունքում վնասվել է վարչական շրջանի ղեկավարի Նիվա մակնիշի մեքենան։ Այս մասին հայտում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը:
«Իմ հանձնարարությամբ հանձնաժողովի փորձագետը կապ է հաստատել վ/շ ղեկավարի հետ, ով հաստատել է տեղեկությունը եւ նշել, որ բնակիչներն արդեն սովոր են, եւ կրակոցներ պարբերաբար են լինում, ուստի համայնքում խուճապ չկա:
Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարությունը, ինչպես եւ սպասելի էր, լուռ է, ադրբեջանական քարոզչամեքենան՝ ակտիվ:
Սա ՀՀ բնակիչների կյանքի եւ խաղաղ ապրելու իրավունքի կոպիտ ոտնահարում է, որի նախադեպերը տեսնում ենք գրեթե ամեն օր: Վաղը եւեթ գրություններ եմ ուղարկելու միջազգային գործընկերներիս՝ ակնկալելով համապատասխան արձագանք ադրբեջանական հանցավոր գործողությունների վերաբերյալ:
Խաղաղության դարաշրջան…»: