կարևոր
862 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-05 11:05

Պետության, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ դադարել է գոյություն ունենալ․ Վարուժան Գեղամյան

Պետության, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ դադարել է գոյություն ունենալ․ Վարուժան Գեղամյան

Պ.Գ. Թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Երեկ Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ միջամտել է Հայաստանի ներքին գործերին. արտգործնախարար Չավուշօղլուն ոչ միայն խոստովանել է, որ ազգային ուժերը խանգարում են, որպեսզի Հայաստանի՝ «առանց նախապայմանների բանակցություններ» անվան տակ նախապատրաստվող նոր կապիտուլյացիան արագ ստորագրվի, այլև որակավորել է փողոց դուրս եկած տասնակ հազարավոր հայ մարդկանց որպես «ծայրահեղականներ» (էքստրիմիստներ)։ 

Բնական է, որ ազգային ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի համար թշնամի են։ Բայց երբ ՀՀ դե ֆակտո իշխանությունները գոնե ձևական չեն արձագանքում այս բացահայտ միջամտությանը՝ պաշտպանելու ՀՀ անձնագիր կրող սեփական քաղաքացիներին, լավ առիթ է ևս մեկ անգամ արձանագրելու, որ գործ ունենք ոչ թե հայկական իշխանության, այլ կոլաբորացիոնիստական (այլ բառերով՝ թշնամու հետ համագործակցող) դե ֆակտո իշխանության հետ։

Եթե կապիտուլյանտները շարունակեն մնալ իշխանության, մեզ՝ հայերիս ու ՀՀ քաղաքացիներիս չեն պաշտպանելու նաև հետայսու, երբ, օրինակ, գերի վերցնեն որևէ մեկին։

Չեք հավատո՞ւմ։ Հիշեք հարյուրից ավելի այն տղաներին, ովքեր արդեն մոտ երկու տարի է Բաքվի բանտում են և որոնց «կարգավիճակը» կապիտուլյանտն ու իր խմբավորումը իջեցրել են «ռազմագերուց» մինչև «Ադրբեջանում պահվող անձինք», ինչ իր հերթին զրկել է վերջիններիս իրավական լրացուցիչ պաշտպանությունից ու ոչ մեկ չի էլ հիշում իրենց մասին։ Ավելին, իրենք նույնիսկ պաշտոնական հաշվարկում չկան։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տոնը, մի պետության, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ դադարել է գոյություն ունենալ

Սա թշնամու՝ ՀՀ գործերին միջամտելու առաջին դեպքը չէ»։