կարևոր
553 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-05 10:38

Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կլինի

Գեղարքունիքի մարզում վթարային ջրանջատում կլինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: