կարևոր
868 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-04 22:13

Պատերազմ Ուկրաինայում. օր 131․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսները գրավել են Լուգանսկի մարզի վերջին խոշոր քաղաքը՝ Լիսիչանսկը: Այնտեղ ամենուր բարձրացնում են Ռուսաստանի եռագույնը եւ հաղթանակի կարմիր դրոշը: Այսպիսով՝ ամբողջ Լուգանսկն արդեն ռուսական ուժերի հսկողության տակ է: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ, իր խոսքով, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազատագրման գործողությունները հաջողությամբ ավարտվել են: 
Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական զորքը նահանջել է Լիսիչանսկից, քանի որ Ռուսաստանը զենք-զինամթերքի հսկայական առավելություն ուներ, բայց պնդել է՝ սա վերջը չէ, քաղաքը հետ են բերելու: 
Ռազմական թեժ գործողությունները հիմա արդեն ծավալվում են Դոնեցկի մարզում: Հրետանու ձայներ են լսվում Սլովյանսկում եւ Կրամատորսկում: 
Մինչ Զելենսկին շարունակում է ավելի շատ զենք պահանջել Արեւմուտքից, տասնյակ երկրների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ հավաքվել են Շվեյցարիայում՝ մշակելու Ուկրաինայի վերակառուցման ծրագիրը:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը