կարևոր
880 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-04 20:48

Փորձագետները՝ Լարսի այլընտրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լարսի բնական պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, եւ ակնհայտ է, որ անհրաժեշտ է վերականգնել այն ուղիները, որոնք օգտագործվում էին Սովետական միության ժամանակ: Օրինակ այն ճանապարհը, որն անցնում է Աբխազիայով եւ այժմ չի շահագործվում, Կոնստանտին Կալաչովի խոսքով, կարելի է վերականգնել, սակայն հարց է` ո՞վ է դրանով զբաղվելու եւ ի՞նչ պայմաններով: 
Փորձագետի խոսքով՝ աբխազական կողմը դեմ չի լինի, քանի որ նրանց համար կստեղծվեն նոր աշխատատեղեր: Ճանապարհի վերագործարկումը նաեւ շատ կարեւոր է որպես տրանզիտային տարածք: Ամենակարեւորը, սակայն, ըստ նրա, քաղաքական պատճառն է. ճանապարհն անցնում է մասնակիորեն ճանաչված Աբխազիայի միջով. աբխազական մաքսատուն եւ աբխազական ցանկացած կնիք պետք է ընդունվի Վրաստանի տարածքում, որը կլինի այդ պետության ճանաչման փաստ: Նրա կարծիքով՝ առաջներթ հենց սա է պատճառը, որ այս ճանապարհի կառուցման հարցում շահագրգռված չէ Վրաստանը: 
Այս հարցը քննարկվում է. սակայն բանն այն է, որ այսօր Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ անմիջական դիվանագիտական շփում չկա՝ ասում է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը: Թեեւ հաղորդակցակցական ուղիները գործում են՝ Լարսով, օդային միջանցքներով եւ այլն, միակ բանը, որ չի գործում, երկաթուղին է: 
Հասկանալի է, որ Ադրբեջանը կարող է փնտրել այլընտրանքային ճանապարհներ, այդ թվում նաեւ իրանական եւ դրանով ճնշում գործադրել Հայաստանի վրա: Կալաչովը թեեւ նշում է, որ մի կողմից Հայաստանի համար լավ կլինի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ օգտագործել Թուրքիան՝ որպես հարավային պատուհան դեպի Եվրոպա, բայց մյուս կողմից՝ շեշտում է՝ ոչ կորուստների գնով, որն ունենալու է այն դեպքում, եթե ճանապարհն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ: 
Քաղտեխնոլոգը կարծում է՝ սա ամենաողջամիտ տարբերակն է, այլապես նախագիծը չի իրագործվի: Առավել եւս՝ եթե դարձյալ ինչ-որ հակամարտություն լինի, Հայաստանն ունենում է իր տարածքով անցնող ճանապարհ, որը վերահսկում է մեկ ուրիշ երկիր, այն էլ՝ հակառակորդ: 

Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը