15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Երեւանի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն հաջորդ տարի, եթե արտահերթ զարգացումներ չլինեն, իշխանականներն են հայտարարում: Շրջանառվում է դեռ 3 թեկնածուի անուն: «ՔՊ»-ն հստակեցրել է՝ կառաջադրի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին: Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, որը Հայաստանի քաղաքացիություն է ստացել հունվարի 18-ին, հաստատել է, որ ինքն էլ քաղաքապետի թեկնածու է՝ «Ուժ հայրենյաց» կուսակցությունից: Նույնիսկ քարոզարշավի ակնարկներ է ցուցադրում:
Շրջանառվում է նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի անունը:
«Հայաստան» խմբակցությունը, Երեւանի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարց չի քննարկել,- խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն է հայտնում:
Պատգամավորը հերքում է նաեւ երկրորդ նախագահի կրտսեր որդուն` Լեւոն Քոչարյանին, որպես թեկնածու առաջադրելու մասին լուրերը: Դեռ մայիսին էր նա հայտնել, որ որեւէ պաշտոնի չի հավակնում:
Իշխող ուժը՝ թեկնածու Տիգրան Ավինյանի հետ, 4 տարի անց կրկին շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, մետրոյի նոր կայարան կառուցելու նախընտրական խոստումը: Սակայն առայժմ հայտնի չէ, ինչպես է այն ֆինանսավորվելու, երբ տարիներ անց կայարանի կառուցման համար անհրաժեշտ գումարի միայն 5 տոկոսն է տրամադրվել, այն էլ՝ ընդամենը նախագծման աշխատանքի համար:
Հանրությանը «սեւերի ու սպիտակների» բաժանող թեզի հիմնադիր Հայկ Մարությանը, որի թեզն Իմքայլականներն օգտագործեցին, բայց հիմնադրին իրենց շարքերից հեռացրին 44-օրյա պատերազմից հետո կապիտուլյացիայի դեմ կարծիք հայտնելուց հետո, քաղաքապետի նոր ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին որոշում դեռ չի կայացրել: Քաղաքական նախկին թիմին էլ խորհուրդ է տալիս հանգիստ շունչ քաշել:
Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում