08.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.61 +0.47 | |
GBP | 492.2 -0.85 | |
EUR | 414.38 -1.26 | |
GEL | 149.9 +0.03 | |
RUB | 6.73 +0.02 |
ԲԴ Խորհրդի նախագահ չի ընտրվել՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը։ Նա նշել է․
«ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի համաձայն՝ այսօր՝ հուլիսի 4-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել քվեարկություն, որի արդյունքներով Խորհրդի նախագահ չի ընտրվել: Օրենքով սահմանված կարգով՝ Բարձրագույն խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Խորհրդի տարիքով ավագ անդամը:
Տեղեկացնում ենք, որ Խորհրդի տարիքով ավագ անդամ՝ Ս. Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ավագության սկզբունքով պարտականությունները կատարելուց: Խորհրդի որոշմամբ՝ դիմումը բավարարվել է և ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի տարիքով մյուս ավագ անդամ Սերգեյ Չիչոյանը»: