Շուրջ 45 րոպե գտնվել եմ դատարանի նիստերի դահլիճում, ինձ տեղեկացրին, որ դատավորը մեկ այլ գործով խորհրդակցական սենյակում է, տեղեկություն չունեն երբ է վերադառնալու: Նիստ չկայացավ ես ուղղակի սպասեցի 45 րոպե: Այս մասին ՀՀ վերաքննիչ դատարնի մոտ լրագրողներին ասաց Գերասիմ Վարդանյանի փաստաբան Բենիկ Գալստյանը:
Նշենք, որ ժամը 15:00-ն նախատեսված էր նիստ՝ Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իմ կողմից հունիսի 16-ին ներակայացված բողոքը քննելու:
«Անձը 50 օրից ավելի գտնվում է կալանքի տակ և սահամանափակվել է Գերասիմ Վարդանյանի արդյունավետ պաշտպանության իրավունքը»,-ասաց փաստաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում: