Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ, հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Քննարկման օրակարգում էին ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական զարգացումները։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին, երկու հայկական պետությանը սպառնացող մարտահրավերներին եւ ազգային ուժերի միասնական գործողությունների հեռանկարին։