կարևոր
1069 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-04 15:41

Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու. թուրք քաղաքական գործիչ

Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու. թուրք քաղաքական գործիչ

Թուրքիայում «Zafer» (Հաղթանակ) կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը կուսակցության նահանգային համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիայում քաղաքացիական պատերազմ է սկսվելու, գրում է ermenihaber.am-ը։

Նա նշել է, որ քաղաքացիական պատերազմի հավանականությունը 100% է, խնդիրը լոկ այն է, թե երբ կսկսվի:

Ըստ թուրք ընդդիմադիր քաղաքական գործչի՝ երկրում տնտեսական իրավիճակը վտանգավոր ու անկայուն է դարձրել Թուրքիայի փողոցները: Նոր ավազակախմբեր են ձևավորվում, որի հետևանքով քաղաքացիական պատերազմ է սկսվելու:

Օզդաղը համոզված է, որ երկրում մեծ թվով սիրիացի փախստականների առկայությունը մեծ վնաս կհասցնի իշխանության վարկանիշին և ընտրություններում նրանց ստանալիք քվեն կարող է կտրուկ անկում ապրել: