կարևոր
1225 դիտում, 11 ամիս առաջ - 2022-07-04 14:16

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի ավարտին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Արարատ Միրզոյանն ու Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման հուշագիր են ստորագրել։ Այս մասին հայտնում  են  ԱԳՆ-ից։

Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրությունը և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջև Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։