կարևոր
1426 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-04 12:44

Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը կքննվի այսօր

Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը կքննվի այսօր

Այսօր՝ ժամը 15:00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Հովհաննիսյանի քննության է առնելու Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատավոր Արմեն Շիրոյանի որոշման դեմ իմ կողմից հունիսի 16-ին ներակայացված բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը։

«Արդարության համար պետք է փաստեմ, որ դատավոր Հովհաննիսյանը բավականին արագ նշանակեց դատական նիստը։

Համեմատության համար նշեմ, որ Գերասիմին կալանավորելու բուն որոշման դեմ իմ կողմից դեռևս մայիսի 17-ին ներկայացված բողոքը մակագրվել էր դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, մինչ այս պահը այդ բողոքը դատական նիստում չի քննարկվել և Աստված գիտի, թե երբ է քննարկվելու։

Ամեն դեպքում լիահույս եմ, որ դատավոր Հովհաննիսյանը կհաստատի բողոքարկվող դատական ակտի ապօրինի լինելու հանգամանքը։
Ասածս ինչ է՝ նմանատիպ իրադրությունների մասին Քրիստոսը խոսել է դեռևս 2 հազարամյակ առաջ՝

«...ինչ դատաստանով որ դատեք, նույն դատաստանով էլ կդատվեք, և ինչ չափով որ չափեք, նույն չափով էլ ձեզ համար կչափեն», Մատթեոս 7:2»,- գրել է Բենիկ Գալստյանը։