կարևոր
2104 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-04 12:08

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան․ Նաիրի Հոխիկյան

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան․ Նաիրի Հոխիկյան

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը, այդ թվում՝ Հայաստան։ Արգելքը կգործի մինչև 2023 թվականի հուլիսը։ Այս մասին գրել է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը։

2021-ին Վրաստանից Հայաստան է արտահանվել 1400 տոննա ցորեն։

Այդ համատեքստում կարևոր է հիշել Արցախի հարավային շրջանների դերը, որոնք մինչև հիմա ՀՀ իշխանությունը և նրա հետևորդ հատվածը անվանում են «անտեսված ու չմշակված թուրքի հող»։

Ջրականի ու Հադրութի, Կովսականի շրջաններում մշակվում էր հազարավոր հեկտար ցորենի դաշտ, ինչը ոչ միայն բավարարում էր ՀՀ ներքին պահանջարկը, այլև որոշ մաս էլ արտահանվում էր հարևան Իրան։

Հիմա Հայաստանը ցորեն արտահանող երկրից վերածվել է ներկրողի, իսկ միջազգային ճգնաժամերի դեպքում կանգնում է ծանր վիճակի առաջ։