կարևոր
2227 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-02 21:35

«Փյունիկ» զարգացման կենտրոնում տեղի է ունեցել գեղանկարիչ Ալիկ Կոստանյանի անհատական ցուցահանդեսը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ով կմտածեր, որ կարելի է Լոնդոնի ու Վարշավայի քաղաքային պատկերների կողքին տեսնել Երեւանյան Կոնդը՝ իր ողջ հմայքով: Գեղանկարիչ Ալիկ Կոստանյանի անհատական ցուցահանդեսի խորագիրը «Եռակի չափաբաժին» է, քանի որ այստեղ մեկտեղվել են 3 տարբեր տեխնիկաներ՝ գեղանկարչական աշխատանքներ, կոլաժային արվեստ եւ գրաֆիկա: 
Ալիկ Կոստանյանը նկարել սկսել է 7-8 տարեկանից: Ցուցադրված նկարներից առանձնացնում է՝ Գեղարվեստի ակադեմիայում դիպլոմային աշխատանքի համար կատարած շարքը:  
Առաջիկա ծրագրերից շատ խոսել չի սիրում, ասում է՝ ամեն դեպքում կշարունակի ստեղծագործել, մնացածը՝ ժամանակը ցույց կտա: Ցուցահանդեսը «Փյունիկ» զարգացման կենտրոնում է. բաց կլինի մինչեւ հուլիսի 4-ը՝ երեկոյան ժամերին: 

Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում