15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Ընդամենը 6 կմ եւ ռուսական զորքերն ամբողջությամբ կշրջափակեն Լիսիչանսկը: Այդ քաղաքի գրավմամբ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ամբողջ տարածքը փաստացի կանցնի ռուսների վերահսկողության տակ: «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ռուսներն իրենց վերահսկողության տակ են վերցրել նաեւ Զոլոտարեւկա բնակավայրը: Լիսիչանսկի ամբողջական շրջափակման համար մնում է միայն Բելոգորովկա գյուղը գրավել:
------------------
Կիեւը խնդրել է Անկարային կալանել ռուսական դրոշով բեռնատար նավը, որը Բերդյանսկից ուղեւորվում է Թուրքիայի Կարասու քաղաք: Տեղեկությունը հայտնում է «Ռոյթերզը»՝ վկայակոչելով Ուկրաինայի արտգործնախարարության ներկայացուցչին: Ռուսական նավում, ուկրաինական կողմի պնդմամբ, Բերդյանսկից արտահանված մոտ 4,5 հազար տոննա հացահատիկ կա: Կիեւի խնդրանքին Անկարան դեռ չի պատասխանել:
---------------
Իսկ ահա գերմանական ազդեցիկ «Շպիգել» հանդեսը Եվրամիության անդամ երկրների ներսում տարաձայնության առաջացման մասին է հայտնում: Ըստ լրատվամիջոցի՝ առաջիկա օրերին Եվրահանձնաժողովը Ռուսաստանից Կալինինգրադ փոխադրումների հարցի մասին պարզաբանում կհրապարակի եւ փաստացի դեմ գնալով Լիտվայի իշխանությունների որոշմանը՝ կհստակեցնի, որ Մոսկվան իրավունք ունի օգտագործել տարանցիկ ուղին բոլոր ապրանքների համար: Ամեն դեպքում, Եվրահանձաժողովի փաստաթղթում նախատեսվում է հատուկ շեշտել, որ Ռուսաստանը կկարողանա պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները տեղափոխել Կալինինգրադ միայն այն չափով, որքան փոխադրել է Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից առաջ: Այդպիսով Բրյուսելը հույս ունի կանխել, որ Մոսկվան Կալինինգրադի միջոցով ապրանքներ չարտահանի այլ երկրներ: Լիտվայի կառավարության ներկայացուցիչը «Շպիգելին» դժգոհել է, որ հենց Բեռլինն է ճնշումներ գործադրել Եվրահանձնաժողովի վրա, որ Կալինինգրադը բացառվի պատժամիջոցների ցանկից:
Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը