15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Մոտավորապես հենց այսպես են վրաերթի ենթարկվում էլեկտրական ինքնագլորներից: Վերջին երեք ամսում քառասուն մարդ է տեղափոխվել համալսարանական թիվ մեկ հիվանդանոց: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կարծիքով միգուցե ինքնագլորները էկոլոգիապես մաքուր, հարմար եւ մատչելի փոխադրամիջոց են եւ արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները:
Ինքնագլորները երթեւեկում են ճանապարհներով, հաճախ էլ դուրս գալիս հանդիպակաց գոտի: Որոշները երթեւեկում են մայթերով՝ զգուշացնող ազդանշաններ տալիս: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորի վրա երկու-երեք մարդ է եղել, այդ պատճառով կորցրել է կառավարումը եւ հարվածել կայանված կամ երթեւեկող ավտոմեքենայի: Խախտումները սահմանող կանոններ դեռեւս չկան:
Ինքնագլորները հիմնականում զբաղմունք են՝ ժամանակն ավելի հետաքրքրի անցկացնելու համար:
Ինքնագլորների միջադեպերի պատճառով հիվանդանոցներ տեղափոխված մարդկանց վիճակագրական պատկերը փաստում է, որ վտանգված են թե՛ անցորդները, թե՛ վարորդները եւ թե այն մարդիկ, ովքեր օգտվում են տեղաշարժման այս միջոցից:
Մանրամասները ներկայացնում է Զարուհի Սահակյանը