05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Հայ-թուրքական ցամաքային սահմանը կկարողանան հատել Հայաստան ու Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիները: Հայաստանի ու Թուրքիայի կողմից բանակցող Ռուբինյանն ու Քըլըչն են իրենց հերթական՝ չորրորդ, հանդիպման ժամանակ որոշել աշխատել այս ուղղությամբ:
Վիեննայի հանդիպման ժամանակ հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են ամենասեղմ ժամկետում մեկնարկել Հայաստան-Թուրքիա օդային ուղիղ բեռնափոխադրումները: Արեւելագետ Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ սա նույնպես կարող է միայն երրորդ երկրների տնտեսվարողների համար լինել:
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը վստահ է, որ այս երկու քայլերն էլ իմիտացիա են՝ իբր բանակցություններում առաջընթաց կա: Բանագնացների հերթական հանդիպմանն ընդառաջ, սակայն, Հայաստանի իշխանություներն էլ առանձնապես տպավորված չէին խոսում գործընթացի մասին:
Որ կարգավորման գործընթացում առանձնապես մեծ առաջընթաց չկա, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից առաջ խոստովանեց նաեւ Ռուբինյանը: Նա Փաշինյանից պակաս լավատես էր այս հարցում:
Քըլըչի հետ արդեն չորրորդ անգամ սեղանի շուրջ նստող Ռուբինյանն ինքն էլ չգիտի՝ շոշափելի արդյունքներ կլինե՞ն, թե՞ ոչ: Հայաստանն ու Թուրքիան պաշտոնական հայտարարությունների մակարդակով շարունակում են պնդել, որ բանակցում են առանց նախապայմանների: Մասնագետները Թուրքիայի դեպքում սա մեծ սուտ են համարում:
Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում