15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պարտք է 3200 դոլար: Մեր երկրի պետական պարտքը հասել է աննախադեպ չափերի. 2022-ի մայիսի վերջին այն կազմել է 9 մլրդ 581 մլն դոլար: Թեեւ տնտեսագետի համար ակնհայտ է, որ նման պարտքային քաղաքականությունը երկիրը տանում է ֆինանսական աղետի, սակայն շեշտում է՝ խնդիրը պարտքի մեծության մեջ չէ, այլ թե ինչպես են օգտագործվում այդ գումարները:
Իրականում պարտքը շատ ավելին է, նշում է Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա՝ պարադոքսն այն է, որ հարկատուներին բացարձակ չեն հարցնում, երբ պարտք են ձեւավորում, բայց երբ գալիս է մարման ժամկետը, ապա մարդկանց հարկերով ձեւավորած պետական բյուջեից են այն սպասարկում:
Սուրեն Պարսյանը շեշտում է՝ տարեսկզբի համեմատ պետպարտքն աճել է 355 մլն դոլարով կամ 3.8%-ով: Այստեղ կարեւորը, ըստ տնտեսագետի, այն է, որ դրա մեծացումը տեղի է ունեցել ի հաշիվ ներքին պարտքի:
Մանասերյանը համակարծիք է՝ Հայաստանի համար, միանշանակ, շատ ավելի ձեռնատու է ներքին պարտքը, որովհետեւ երբ սեփական ժողովրդից ես պարտք վերցնում իբրեւ պետություն՝ ժողովուրդը պայմաններ չի դնում:
Մեծ անելիք ունի նաեւ Ազգային ժողովը. պետք է վերահսկի պարտքային միջոցների արդյունավետությունը, դրանց նպատակահարմարությունը՝ ասում է Պարսյանը:
Տնտեսագետների կարծիքով՝ նախ կառավարությունը պետք է այդ միջոցները վերցնելու համար թույլտվություն ստանա խորհրդարանից, որը երբեք տեղի չի ունենում, իսկ վերցնելուց հետո պետք է հաշվետու լինի:
Մանրամասները ներկայացնում է Ալինա Սիմոնյանը