18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Իշխան Սաղաթելյանի այս հայտարարությունից, որ ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից շատ չանցած՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը հրաժարվեց Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Այս մեկին հետեւեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախագահի տեղակալի պաշտոնից Թադեւոս Ավետիսյանի հրաժարականը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Խաչատրյանը եւս հայտնել է պաշտոնից հրաժարվելու մասին:
Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության կողմից ստեղծված քաղաքական եւ բարոյական ճգնաժամն՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը նույնպես հրաժարվում է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից:
Մանրամասները՝ Ալինա Սիմոնյանի տեսանյութում