05.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.14 +0.19 | |
GBP | 493.05 -1.23 | |
EUR | 415.64 +1.98 | |
GEL | 149.87 +0.49 | |
RUB | 6.71 -0.02 |
Արենը Գեւորգյանների տան հույսն է, լույսը եւ ապագան: 3 կգ 30 գրամ քաշով եւ 50 սմ հասակով փոքրիկին գրկելիս տիկին Արեւիկի ձեռքերը դողում են, բայց ոչ անփորձությունից: Նրա որդիները՝ Գեւորգն ու Կարենն անմահացել են 2020-ի նոյեմբերի 8-ին, Շուշիի մատույցներում:
Արեւիկն ու ամուսինը որոշել են՝ նորածնին ավագ եղբայրներից ոչ մեկի անունով չկոչել: Գեւորգի ու Կարենի հետ կապված շատ երազանքներ ունեին, որոնք այդպես էլ կիսատ մնացին, իսկ Արենի ապագան ոչ մի բանի հետ չեն կապում. ժամանակն ամեն ինչ կորոշի:
Արմավիրի մարզի Խանջյան գյուղում Տիկին Արեւիկին ու Արենին սպասում են ծանոթ-անծանոթները: Բայց ամենից անհամբերը 3-ամյա թոռնիկն է: Երկար ժամանակ տիկին Արեւիկը խուսափում էր նորից մայրանալու մտքից. մտածում էր՝ այդ որոշումը կնեղացնի տղաներին: Համաձայնել է միայն Գեւորգին երազում տեսնելուց հետո:
Ծննդատան տնօրենի խոսքով հերոս են ոչ միայն Արենի եղբայրները, այլեւ ծնողները:
Արենին ուղղված բարեմաղթանքներից առաջինը՝ խաղաղությունն է, իսկ մինչ այդ փոքրիկը խաղաղվում է մոր գրկում, ով լավ գիտի այդ բառի արժեքը:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը