կարևոր
1444 դիտում, 1 ամիս առաջ - 2022-07-01 19:57

«66 կողմ 0 դեմ»․ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը պաշտոնազրկվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

66 կողմ 0 դեմ. ՔՊ-ականների փակ քվեարկությամբ պաշտոններից հետ կանչվեցին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը: Իշխանականների նախաձեռնած հետկանչի գործընթացը ուներ արդյոք բավարար իրավական հիմքեր: 
ՔՊ-ականները իրենց 8 էջանոց հիմնավորման մեջ բազմաթիվ փաստարկներ են ներկայացնում, բացակայություններ, բախումներ հրահրել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, ԱԺ փոխնախագահի պարտականությունների չկատարում, ատելության խոսք: 
Ըստ հիմնավորումների, Իշխան Սաղաթելյանը անգործություն է ցուցաբերել, մինչդեռ Աժ արդեն նախկին փոխնախագահը անցած ամիսների ընթացքում ակտիվորեն մասնակցել է խորհրդարանական կյանքին, հեղինակել է օրինագիծ, նախաձեռնել խորհրդարանական լսումներ, հանդիպել բազմաթիվ օտարերկրյա պատվիրակությունների հետ եւ բազմիցս այցելել է Արցախ, հանդիպել Արցախի քաղաքական ուժերի պատվիրակությունների հետ եւ այլն: 
Խորհրդարանական ընդդիմությունը պարտավորված չէ միայն Ազգային ժողովի ներսում աշխատել՝ կարող է գործունեություն ծավալել նաեւ խորհրդարանից դուրս: Ընդդիմադիր գործիչները հետապնդվում են ընդդիմադիր գործունեության համար՝ սահմանադրագետն է նկատում: 
Ապրիլից ընդդիմադիր խմբակցությունները հայտարարեցին, որ իրենց պայքարը շարունակելու են փողոցում եւ կանգնելու են այն քաղաքացիների կողքին, որոնք իրենց ձայն են տվել այս իշխանությանը հեռացնելու համար: Մեզ ընտրողներն էլ հենց կարող են մեր քայլերը գնահատել՝ ասացին նրանք: 
Ժողովրդավարական երկրում Սահմանադրությունը պարտավորեցնում է Խորհրդարանում ընդդիմության պարտադիր ներկայություն: Մեր Մայր օրենքը, սակայն, որեւէ մեխանիզմ չի նախատեսում, որ ժողովրդի ընդդիմադիր հատվածի խնդիրները խորհրդարան բերող պատգամավորները պաշտպանված լինեն իշխանականների հետապնդումներից՝ ասում են սահմանադրագետները: Փակ քվեարկությամբ պաշտոնազրկման գործընթացը դրա վկայությունն էր:

Մանրամասները՝ Անի Նահապետյանի տեսանյութում