կարևոր
1678 դիտում, 1 տարի առաջ - 2022-07-01 19:40

Ընդդիմադիրներին պաշտոններից զրկելով` իշխանությունը փորձում է շեղել ժողովրդին. քաղաքացիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանները հատուկ կարգով են պատրաստվում Աժ արտահերթ նիստին: Կարճ ժամանակ անց նրանց շարքերով փակվեցին խորհրդարան տանող մուտքերը:  
Ներսում ընդդիմադիրներին զրկում են պաշտոններից, դրսում՝ բողոքում դրա դեմ: 
ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ու մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը բացակայել են նիստերից, լիարժեք չեն կատարել իրենց պարտականությունները. ներսում պնդում են իշխանականները: Քաղաքացիներն էլ դրսից հակադարձում են. ընդդիմադիրներին մանդատ իրենք են տվել, իրենք էլ պետք է գնահատեն՝ որքանով են նրանք արժանի այդ պաշտոններին: 
Շեղող օրակարգ են համարում ակցիայի մասնակիցներն ընդդիմադիրներին պաշտոններից զրկելը, այն դեպքում, երբ Բերձորի, Աղավնոյի ու շատ այլ կարեւոր հարցեր առկախված են: 
Քաղաքացիներին այդպես էլ թույլ չտվեցին մոտենալ խորհրդարանի մուտքերին: Բերձորի նկարներով պաստառները մնացին ԱԺ դարպասների ճաղերին: 
Թափուր մնացած պաշտոնների համար խորհրդարանական ընդդիմությունը կարող է թեկնածուներ առաջադրել, բայց արդեն հստակեցրել են՝ չեն առաջադրելու: Իսկ մինչ դա՝ իշխող ուժից պնդում էին, որ պարտավորված չեն նոր թեկնածուներին ընտրել:  
Իսկ ընդդիմադիրներին մանդատներից զրկելու հարցով իշխանությունը, կարծես, հետքայլ է անում: Եթե նախկինում բացակայություններն էին որպես հիմնավորում բերում ու շեշտում՝ խիստ են տրամադրված, հիմա խմբակցության քարտուղարն ասում է՝ կսպասեն հետագա զարգացումներին, կհետեւեն ընդդիմադիրների խորհրդարանական վարքագծին: 

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում