կարևոր
1699 դիտում, 11 ամիս առաջ - 2022-07-01 14:49

Կեղծ թիրախներ մատնանշելով՝ իշխանությունները քողարկում են իրենց անգործությունը․ Գեղամ Մանուկյան

Կեղծ թիրախներ մատնանշելով՝ իշխանությունները քողարկում են իրենց անգործությունը․ Գեղամ Մանուկյան

Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել լրատվամիջոցների բոյկոտին՝ կապված վարչապետի վերջին առցանց ասուլիսի հետ, գերեվարված զինծառայողների ծնողների բողոքին, Բերձորի միջանցքի տեղաշարժման և հայ բնակչության տեղահանման, Դիմադրություն շարժման ներկա փուլի առանձնահատկություններին, շարժման պառակտման մասին սոցցանցերում սկսված ասեկոսեներին:

Անդրադառնալով հայ գերիների խնդրին, որոնց հարազատներն այսօր չգիտեն ում դիմել այդ հարցով՝ Գեղամ Մանուկյանը մասնավորապես նշել է. «Դժվար է այդ մարդկանց սփոփելը: Ի վերջո նրանք սպասում են իրենց զավակներին, որոնք այսօր գտնվում են գերության մեջ: Մի ժամանակ նրանց ականջը լցրել էին, թե ձեր որդիներին չեն վերադարձնում, որովհետև ապրիլի 23-ին Թուրքիայի ու Ադրբեջանի դրաշ են վառել: Դա իշխանության տակտիկան է՝ բոլորին մեղադրել, բոլորին թիրախավորել՝ իրենց անգործությունը քողարկելու համար: Հիմա էլ, պարզվում է, ռուսներն են մեղավոր, որ գերիներին չեն վերադարձնում: Եվ գերիների հարազատներն ստիպված գնում են Ռուսաստանի դեսպանատան առաջ իրենց բողոքն արտահայտելու: Դատելով նրանցից շատերի ձեռքին եղած պաստառներից, որոնք շատ կոկիկ էին տպագրված, կարելի էր լուրջ հետևություն անել, թե որտեղ էին դրանք պատրաստվել: Նիկոլը գիշերը ասուլիս է տալիս, իսկ առավոտյան մարդիկ այդ կոկիկ պաստառներով ցույցի են դուրս գալիս: Ի՞նչ է սա: ՀՀ իշխանությունները շահագործում են այդ մարդկանց՝ ոչինչ չձեռնարկելով նրանց զավակների վերադարձի համար»: