կարևոր
1252 դիտում, 11 ամիս առաջ - 2022-07-01 13:10

Ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ զինծառայողը կոտրել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին

Ոչ սթափ վիճակում գտնվող ՊՆ զինծառայողը կոտրել է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին

Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվել և այն ուղարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանություն։ Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, նշված նյութերը կազմվել են հունիսի 27-ին Երևանի Պետական Համալսարանի անվտանգության աշխատակից Հայկ Կ-ի հաղորդման հիման վրա։ Վերջինս ոստիկանության կենտրոնական բաժին ահազանզ է տվել և հայտնել, որ այդ օրը, ժամը 06։00-ի սահմաններում անհայտ անձը կոտրել է Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին։

Համալսարան է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնին խումբը։ Ոստիկանները պարզել են, որ նշված անձը հանդիսանում է Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արտաշես Մ-ն, ով, գտնվելով ոչ սթափ վիճակում, կոտրել է ֆիզիկայի ֆակուլտետի մուտքի դռան ապակին, ինչպես նաև համալսարանի հարակից տարածքում գտնվող սրճեփ սարքի ապակին՝ պատճառելով նյութական վնաս։

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Արտաշես Մ-ին հայտնաբերել ու գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ վերջինս հրաժարվել է բացատրություն տալուց։

Ըստ տեղեկությունների՝ Արտաշես Մ-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։