12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնանկ արեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին:
Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնից հետ կանչելուն կողմ է քվեարկել 66 ՔՊ-ական պատգամավոր։
Իշխան Սաղաթելյանին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ ԱԺ որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանը այս տարվա հունվարի 17-ից մինչև հունիսի 29-ը ներառյալ ունեցել է թվով 198 բացակա: ԱԺ խորհուրդը ձևավորման պահից գումարել է թվով 25 նիստ, սակայն Իշխան Սաղաթելյանը ներկա է եղել միայն 7-ին:
Ինչ վերաբերում է Վահե Հակոբյանին, ապա ՔՊ-ի ներկայացրած հիմնավորման մեջ ասվում է, որ Վահե Հակոբյանը ԱԺ առաջին օրացուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից չի մասնակցել 194-ին: ԱԺ խորհրդի 25 նիստերից բացակայել է 20 անգամ: