12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ուկրաինան պետք Է սեպտեմբեի 1-ին շուրջ 1,4 միլիադ դոլար արտաքին պարտք վճարի, երկրի իշխանությունները փորձում են միջոցներ գտնել կատարելու պարտավորությունները: Հունիսի 30-ին այդ մասին հաղորդել Է Bloomberg գործակալությունը։
Գումարի չափը գործականությունը որոշել Է սեփական հաշվարկների հիման վրա: Ըստ աղբյուրների տեղեկատվության, որոնք չեն ցանկացել հայտնել իրենց անունները, Կիեւը կարող Է վարկատուներին առաջարկել կատարել պատքի վերաձեւակերպում: Այլ տարբերակ Է մնում Արեւմուտքի կողմից Կիեւին ռուսական սառեցված ոսկեարժութային պահուստների օգտագործման հնարավորության տրամադրումը: Սակայն վերջին տարբերակը վիճելի Է իրավական տեսակետից: Ընթանում են նաեւ բանակցություններ Արժույթի միջազգային հիմադրամի հետ:
Վարկատուները կասկածում են ելք գտնելու՝ Ուկրաինայի ունակության հարցում: Երկրի պարտքի հանձնառությունների արժեքն ընկել Է, ընդ որում սեպտեմբերին մարման ժամկետով հանձնառություններինն՝ արդեն 40 տոկոսով: Եթե Կիեւն արտաքին հանձնառությունների պարտազանցում թույլ տա, դա բացասաբար կազդի ապագայում համաշխարհային ֆինանսական շուկայից օգտվելու՝ նրա հնարավորության վրա:
Bloomberg-ը հիշեցնում Է, որ հակամարտության հետեւանքով Ուկրաինայի համախառն ներքին արդյունքն, ըստ առկա կանխատեսումների՝ կնվազի 30 տոկոսով: Այդ պայմաններում երկրի իշխանությունները շատ մեծ բարդությունների են հանդիպում բյուջեի կատարման հարցում՝ չնայած արտաքին աջակցությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: