12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հուլիսի 1-ին Բերձորում (Լաչին) փոքրիկ համերգ եւ ազգային պարուսուցում ենք անելու' միավորելով Բերձորի, Աղավնոյի ու ընդհանրապես, բոլոր հայկական բնակավայրերի մեր հայրենակիցներին։ Այս մասին գրել է լրագրող, փորձագետ Նաիրի Հոխիկյանը։
Հուլիսի 1-ին կարևոր է լինել Բերձորի բնակիչների կողքին։ Եթե լավ չի լինելու, ապա միասին դիմավորենք, եթե լավ է լինելու, կրկին միասին։
Բոլոր այն հայ երգիչները, որոնք չեն վախենում գալ Բերձոր ու որոնց համար հայրենասիրությունը չի սահմանափակվում Երևանի ասֆալտի վրա, հուլիսի 1 -ին սպասում ենք Բերձորում' եկեղեցու մոտ, ժամը 13:00-ից սկսած։
Մենք մեր պատմական հողը ոչ ոքի չենք տա։ Գործով ցույց տանք մեր նվիրումը։